Ընկերության կարգավորում. ՊԵԿ մուտք և խելացի կարգավորում
Metainvoice-ը հաշիվները դուրս է գրում ձեր ընկերության անունից՝ ՊԵԿ e-invoicing համակարգում։ Դրա համար նախ լրացրեք ՊԵԿ մուտքի տվյալները «ՊԵԿ մուտք» բաժնում։ Հետո «Խելացի կարգավորում»-ը մի քանի րոպեում կկազմի գնորդների և ապրանքների ցանկերը ձեր արդեն դուրս գրած հաշիվներից։
ՊԵԿ մուտքի տվյալները
Բացեք «ՊԵԿ մուտք» բաժինը
Կաբինետի մենյուում՝ «Ընկերություն» խմբում։ Բաժինը տեսնում են միայն սեփականատերը և ադմինիստրատորը։
Լրացրեք մուտքանունը և գաղտնաբառը
«e-invoicing մուտքանուն» և «Գաղտնաբառ» դաշտերում գրեք այն տվյալները, որոնցով մտնում եք e-invoicing համակարգ։ Պահպանեք։
Սեղմեք «Ստուգել մուտքը»
Եթե ՊԵԿ-ը ընդունեց տվյալները, կտեսնեք «Մուտքը հաջողվեց» հաղորդագրությունը, իսկ քարտի վերնագրի կողքին՝ «Կարգավորված է»։
Նույն էջում «ՊԵԿ տեղեկատուներ» քարտը ցույց է տալիս ԱՏԳ ԱԱ դասակարգչի և չափման միավորների վիճակը։ Ցանկերը թարմացվում են ինքնաշխատ. կարող եք նաև սեղմել «Թարմացնել ՊԵԿ-ից»։
Խելացի կարգավորում. ցանկերը ձեր հաշիվներից
«Խելացի կարգավորում»-ը (մենյուում՝ «Տեղեկատուներ» խմբում) կարդում է վերջին 6 ամսում ձեր դուրս գրած հաշիվները։ Դրանցից այն պատրաստում է գնորդների, առաքման հասցեների, ապրանքների և գների ցանկերը։ Դուք նայում եք և ընտրում՝ ինչ ավելացնել։
Սեղմեք «Սկսել»
Ընթերցումը տևում է մի քանի րոպե։ Կարդացվում է ամենավերջին 1500 փաստաթուղթը. չեղարկվածները հաշվի չեն առնվում։
Ընտրեք գնորդներին
«Գնորդներ և առաքման հասցեներ» ցանկում ամեն գնորդ նշված է «Նոր» կամ «Արդեն կա»։ Նշեք նրանց, ում ուզում եք ավելացնել, և սեղմեք «Շարունակել»։
Ընտրեք ապրանքները
Նույն ապրանքի տարբեր գրելաձևերը կարող են առաջարկվել որպես մեկ ապրանք։ Գինը վերցվում է վերջին հաշվից։
Ստուգեք հատուկ գները
«Գնորդների հատուկ գներ» քայլում են այն դեպքերը, երբ գնորդի վերջին գինը տարբերվում է ապրանքի ընդհանուր գնից։
Սեղմեք «Ավելացնել»
Վերջում կտեսնեք՝ քանի գնորդ, հասցե, ապրանք և հատուկ գին է ավելացվել։
Եթե վերջին 6 ամսում հաշիվներ չեն գտնվել, ավելացրեք գնորդներին և ապրանքները ձեռքով կամ ներմուծեք Excel-ից։
Ընկերության տվյալները
«Կարգավորումներ» բաժնում են ընկերության անվանումը, ԱԱՀ վճարողի համարը, փաստաթղթի տեսակը, հասցեն, բանկը և կոնտակտները։ Դրանք փոխում են սեփականատերը և ադմինիստրատորը։ ՀՎՀՀ-ն փոխել հնարավոր չէ. անհրաժեշտության դեպքում դիմեք աջակցությանը։
- Փաստաթղթի տեսակ. ԱԱՀ վճարողը սովորաբար դուրս է գրում հարկային հաշիվ, ԱԱՀ չվճարողը՝ հաշիվ վավերագիր։ Եթե ընտրությունը չի համապատասխանում ԱԱՀ վճարողի համարին, էջը կզգուշացնի։ Մանրամասն՝ հաշիվ վավերագրի ուղեցույցում։
- Հարկման ռեժիմ. միայն ԱԱՀ չվճարողի համար։ ՊԵԿ-ը հաշիվ վավերագրի յուրաքանչյուր տողում պահանջում է «Գործարքի տեսակ», և Metainvoice-ը այն վերցնում է այստեղից, եթե ապրանքի քարտում այլ տեսակ նշված չէ։ Սովորաբար դա «Հարկման հատուկ համակարգ»-ն է (շրջանառության հարկ, միկրոձեռնարկատիրություն). այն հարցվում է գրանցման ժամանակ, և կարող եք փոխել այստեղ։ Եթե ռեժիմն ընտրված չէ, հայտը ՊԵԿ չի ուղարկվում, և կտեսնեք «Լրացրեք «Հարկման ռեժիմ»-ը կարգավորումներում» հաղորդագրությունը։
- Մեկ հայտի գումարի սահմանաչափ (֏). դատարկ = առանց սահմանի։ Ավելի մեծ գումարով հայտ ստեղծելիս առաքիչը կտեսնի զգուշացում։
- Առաքիչը կարող է փոխել գինը. նշված լինելու դեպքում առաքիչը հավելվածում կարող է փոխել ապրանքի գինը։