Հաշիվ ստեղծել առաքիչի հավելվածից

Առաքիչը «Նոր հաշիվ» բաժնում ընտրում է գնորդին, ավելացնում ապրանքները և սեղմում «Ստորագրել»։ Ստորագրողը հաստատում է Telegram-ում և մուտքագրում Mobile ID-ի PIN-ը։ Դրանից հետո հաշիվը դուրս է գրված ՊԵԿ-ում, և դրա PDF-ը կարելի է ուղարկել գնորդին։

Թարմացված՝

Այս էջում
  1. Քայլերը
  2. Ինչ է լինում «Ստորագրել»-ից հետո
  3. «Պահել» և «Սպասող» բաժինը
  4. Զգուշացումներ և սահմանափակումներ
  5. Հայտ գրասենյակից

Քայլերը

  1. Ընտրեք գնորդին

    Սեղմեք «Ընտրել գնորդին» և որոնեք անունով կամ ՀՎՀՀ-ով։ Նույն գնորդի նախորդ հաշիվը արագ կրկնելու համար կա «Կրկնել վերջին հաշիվը»։

  2. Ստուգեք առաքման հասցեն

    Այլ հասցեի համար սեղմեք «Փոխել» կամ «Ավելացնել առաքման հասցե»։ Նոր հասցեն կպահվի գնորդի մոտ՝ «առաքիչի ավելացրած» նշումով, և գրասենյակը կստուգի այն։

  3. Ավելացրեք ապրանքները

    «Ապրանքներ և ծառայություններ» ցանկում որոնեք ապրանքը, սեղմեք + և նշեք քանակը։

  4. Ստուգեք առաքման տվյալները

    Անհրաժեշտության դեպքում փոխեք «Առաքման ամսաթիվ»-ը և ավելացրեք «Նշումներ»։

  5. Սեղմեք «Ստորագրել»

    Ներքևում երևում է «Ընդամենը» գումարը։ «Ստորագրել»-ը ուղարկում է հաշիվը ստորագրողին։ Եթե ուզում եք ստորագրել ավելի ուշ, սեղմեք «Պահել»։

Ինչ է լինում «Ստորագրել»-ից հետո

Էկրանին երևում է ընթացքը. «Սպասում է ստորագրողի հաստատմանը (Telegram)», հետո «Ստորագրվում է…», վերջում՝ «Ստորագրված է»։

  • Ստորագրողը երկար չի՞ պատասխանում. սեղմեք «Հիշեցնել ստորագրողին»։
  • Սխալ եք ուղարկե՞լ. սեղմեք «Չեղարկել ստորագրման հարցումը»։ Հաշիվը կվերադառնա «Սպասող» բաժին։
  • Ստորագրողը մերժե՞լ է. PIN-ի հարցում չի ուղարկվում։ Կարող եք խմբագրել հաշիվը և նորից ուղարկել կամ չեղարկել այն։
  • Ստորագրելուց հետո բացեք հաշիվը և սեղմեք «Կիսվել»՝ PDF-ը գնորդին ուղարկելու համար, կամ «Ներբեռնել»։
  • Գնորդը վերադարձրե՞լ է ապրանքը. ստորագրված հաշվի էջում սեղմեք «Վերադարձ», նշեք քանակները և սեղմեք «Ուղարկել ստորագրողին»։ Մանրամասն՝ ապրանքի վերադարձ։

«Պահել» և «Սպասող» բաժինը

«Պահել»-ով հաշիվը մնում է «Սպասող» բաժնում։ Այնտեղ նշեք մի քանի հաշիվ և սեղմեք «Ստորագրել»՝ մինչև 20 հաշիվ միասին։ Ստորագրողը կհաստատի Telegram-ում և կմուտքագրի PIN-ը մեկ անգամ։ Մանրամասն՝ մի քանի հաշիվ մեկ PIN-ով։

Զգուշացումներ և սահմանափակումներ

  • Ապրանքը և ծառայությունը մեկ հաշվում չեն լինում. ՊԵԿ-ում դրանք տարբեր փաստաթղթեր են։ Ծառայության համար ստեղծեք առանձին հաշիվ։
  • «ԱՏԳ ԱԱ կոդ չկա». այդպիսի ապրանքով հաշիվը չի ուղարկվի ՊԵԿ։ Դիմեք գրասենյակ, որպեսզի կոդը լրացնեն ապրանքացանկում։ Կոդը գտնելու համար կա ԱՏԳ ԱԱ կոդի որոնիչը։
  • «Կրկնվող հաշիվ». եթե նույն գնորդի համար նույն ապրանքներով հաշիվ արդեն ստեղծվել է վերջին 5 րոպեում, հավելվածը կհարցնի՝ ստեղծե՞լ ևս մեկը։
  • Գինը. առաքիչը կարող է փոխել գինը միայն այն դեպքում, երբ գրասենյակը դա թույլատրել է («Առաքիչը կարող է փոխել գինը»)։

Հայտ գրասենյակից

Հայտ կարող է ստեղծել նաև գրասենյակը՝ կաբինետի «Հայտեր» բաժնում «Նոր հայտ» կոճակով։ Ձևը նույնն է, իսկ կոճակներն են «Պահպանել» և «Պահպանել և ուղարկել ստորագրման»։ «Առաքիչ» դաշտում կարելի է ընտրել «Առանց առաքիչի (գրասենյակ)»։