Գրանցում և 14-օրյա անվճար փորձաշրջան
Գրանցվելու համար բացեք գրանցման էջը և լրացրեք ընկերության ՀՎՀՀ-ն, կոնտակտները և գաղտնաբառը։ Առաջին 14 օրը անվճար է, բանկային քարտ պետք չէ։ Գրանցումից հետո անմիջապես մտնում եք կաբինետ։
Ինչպես գրանցվել
Մուտքագրեք ՀՎՀՀ-ն
8 թվանշանից հետո ընկերության անվանումը և հասցեն լրացվում են ՊԵԿ-ից։ Ստուգեք անվանումը և անհրաժեշտության դեպքում ուղղեք։ Եթե տվյալները չլրացվեցին, գրեք ձեռքով։ Եթե ըստ ՊԵԿ-ի ԱԱՀ վճարող չեք, կհայտնվի նաև «Հարկման ռեժիմ» դաշտը՝ արդեն ընտրված «Հարկման հատուկ համակարգ»-ով։
Ընտրեք տեսակը
«Իրավաբանական անձ» կամ «Անհատ ձեռնարկատեր»։
Լրացրեք կոնտակտները
«Կոնտակտային անձ», «Հեռախոս», «Էլ. փոստ» և գաղտնաբառ։ Այս էլ. փոստով և գաղտնաբառով հետո մտնելու եք կաբինետ։
Նշեք համաձայնությունները
Շարունակելու համար պետք են բոլոր երեք համաձայնությունները։ Եթե ունեք հղման կոդ (օրինակ՝ ձեր հաշվապահական ընկերությունից), բացեք «Ունե՞ք հղման կոդ» և գրեք այն։
Սեղմեք «Ստեղծել հաշիվ»
Կաբինետը բացվում է անմիջապես։
Եթե էջում կա «Գրանցվել Google-ով» կոճակը, կարող եք գրանցվել Google հաշվով։ Այդ դեպքում գաղտնաբառ պետք չէ, իսկ էլ. փոստն արդեն հաստատված է։
Հաստատեք էլ. փոստը
Գրանցումից հետո ձեր էլ. փոստին գալիս է նամակ՝ հաստատման հղումով։ Բացեք այդ հղումը։
Ինչ կա փորձաշրջանում
- Փորձաշրջանը տևում է 14 օր։ Կաբինետի վերևում երևում է՝ քանի օր է մնացել։
- Փորձաշրջանում գործում են «Բիզնես» փաթեթի սահմանները, օրինակ՝ մինչև 7 ակտիվ առաքիչ։
- Հաշիվները դուրս են գրվում իրական ՊԵԿ e-invoicing համակարգում՝ ձեր ընկերության անունից։ Սա ցուցադրական ռեժիմ չէ։
- Քարտից գումար չի գանձվում։ Վճարում եք միայն այն ժամանակ, երբ ինքներդ ընտրում եք փաթեթը։
Մուտք կաբինետ
- Կաբինետ մտնում եք մուտքի էջից՝ էլ. փոստով և գաղտնաբառով։
- Մոռացե՞լ եք գաղտնաբառը. մուտքի էջում սեղմեք «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» և գրեք ձեր էլ. փոստը։ Վերականգնման հղումը գործում է 1 ժամ։
Ինչ անել հետո
Կաբինետի «Վահանակ» էջում կա «Սկսելու համար» ցանկը՝ 6 քայլ. ՊԵԿ մուտք, ապրանքներ, գնորդներ, առաքիչ, ստորագրող և Telegram, առաջին հայտ։ Հաջորդ քայլը ընդգծված է, և ամեն քայլի կողքին կա հղում։
Սկսեք ընկերության կարգավորումից։