Նորություններ

Ինչ ենք ավելացրել և բարելավել Metainvoice-ում։ Մանրամասն քայլերը՝ Ուղեցույց-ում։

Ստորագրման եղանակ

«Կարգավորումներ»-ում այժմ կարող եք ընտրել, թե ինչպես են ստորագրվում հաշիվները.

  • Telegram հաստատումով (լռելյայն). ստորագրողը նախ հաստատում է Telegram-ում, հետո ստանում PIN-ի հարցումը։
  • «Ուղիղ PIN». PIN-ի հարցումը գալիս է անմիջապես, առանց Telegram-ի։

Ընտրությունը կատարվում է 3 դեպքի համար առանձին՝ գրասենյակից ուղարկված հաշիվներ, առաքիչի ուղարկած հաշիվներ, վերադարձ և չեղարկում։ «Ուղիղ PIN»-ի համար նշեք նաև, թե քանի հարցում կարող է ստանալ մեկ ստորագրողը մեկ ժամում։

Ուղեցույց՝ Ստորագրում Telegram + Mobile ID

Ինտեգրացիա ձեր համակարգի հետ (API)

Ձեր առցանց խանութը, CRM-ը կամ հաշվառման ծրագիրը կարող է պատվերներն ուղարկել Metainvoice-ին API-ով։ Պատվերը դառնում է հայտ, իսկ ստորագրվելուց հետո ձեր համակարգը ստանում է ծանուցում (webhook)։

  • «Ինտեգրացիա» բաժնում՝ բանալիներ, հարցումների մատյան և «Միացման քայլեր»։
  • Ձեր ծրագրավորողների համար՝ անհատական PDF ուղեցույց՝ ձեր ընկերության տվյալներով։

API-ն միացվում է ըստ հաճախորդի. գրեք մեզ «Աջակցություն» բաժնից։

Մնացորդների հաշվառում

«Կարգավորումներ» → «Մնացորդների հաշվառում»։ Ընտրեք, թե որտեղ են պահվում մնացորդները.

  • Metainvoice-ում. մնացորդը նվազում է ամեն ստորագրված հաշվից և վերականգնվում վերադարձից կամ չեղարկումից։
  • Google Sheet-ում. Metainvoice-ը կարդում է մնացորդները ձեր աղյուսակից։

Մնացորդից ավելի քանակով հայտը չի ուղարկվում ստորագրման։

Ուղեցույց՝ Մնացորդների հաշվառում

Հաշվետվություններ

Նոր բաժին «Հաշվետվություններ»՝ ընտրած ժամանակահատվածի վերլուծություն ըստ առաքիչների, ապրանքների, գնորդների և տարածքների, նաև վերադարձներ և չեղարկումներ։

  • Գծապատկերները սեղմելի են. սեղմեք սյունակին, և կբացվեն այդ օրվա հաշիվները։
  • «Հաշիվներ» բաժնում՝ բաշխում ըստ ապրանքի, շաբաթվա օրվա և ժամի։

Ուղեցույց՝ Հաշվետվություններ

Վերադարձ և չեղարկում՝ բոլոր փաթեթներում

Դուրս գրված հաշիվը կարելի է չեղարկել, իսկ ապրանքի վերադարձի դեպքում՝ դուրս գրել ճշգրտող հաշիվ։ Ամեն ինչ արվում է կաբինետից՝ ստորագրողի հաստատումով։

Գործառույթը հասանելի է բոլոր փաթեթներում։

Ուղեցույց՝ Վերադարձ և ճշգրտող հաշիվ

Վերադարձ առաքիչի հավելվածից

Առաքիչը կարող է իր դուրս գրած հաշվի համար ձևակերպել վերադարձ հենց հավելվածում.

  • նշում է վերադարձվող քանակները,
  • հայցը գնում է ստորագրողին Telegram-ով,
  • գրասենյակը տեսնում է «Ընթացքում է վերադարձ»՝ մինչև ստորագրումը։

Ուղեցույց՝ Վերադարձ և ճշգրտող հաշիվ

Հաշիվը՝ գնորդին էլ. փոստով

Գնորդի քարտում նշեք նրա էլ. փոստը և միացրեք ավտոմատ ուղարկումը։ Ամեն ստորագրված հաշիվ կուղարկվի գնորդին՝ PDF-ը կցված։

Գնորդի պատասխանները կգան ձեր «Կոնտակտային էլ. փոստ»-ին (Կարգավորումներ)։

Ուղեցույց՝ Հաշվի PDF-ը

Ուղեցույց

Կայքում նոր «Ուղեցույց»՝ մեկ տեղում.

  • ինչպես աշխատել Metainvoice-ում՝ գրանցումից մինչև ստորագրված հաշիվ, վերադարձ և չեղարկում,
  • գործընկերային ծրագիրը հաշվապահների համար,
  • հոդվածներ հարկային հաշիվների մասին։

Որոնումը գտնում է հոդվածներն ըստ բառի։

Ուղեցույց՝ բոլոր հոդվածները