Հաշվետվություններ. առաքիչներ, ապրանքներ, գնորդներ
«Հաշվետվություններ» բաժինը ցույց է տալիս ընտրված ժամանակահատվածի վաճառքը՝ համեմատած նախորդ նույնքան երկար ժամանակահատվածի հետ։ «Վահանակ»-ը այսօրվա և հիմա ուշադրություն պահանջող գործերի համար է, իսկ հաշվետվությունները՝ վերլուծության. ով, ինչ և ում է վաճառել, ինչն է աճել կամ ընկել, որտեղ են վերադարձներն ու զեղչերը։
Այս էջում
Ինչպես են հաշվվում թվերը
- Վաճառք՝ ստորագրված և ուղարկված հաշիվները, ըստ դուրս գրման ամսաթվի (ինչպես «Հաշիվներ» ցանկում), ներառյալ ԱԱՀ (եթե նշված չէ «առանց ԱԱՀ»)։
- Վերադարձը (ճշգրտող հաշիվը) հանվում է այն ժամանակահատվածի վաճառքից, երբ դուրս է գրվել, և վերագրվում է սկզբնական հաշվի առաքիչին, գնորդին և ապրանքին։ Զուտ վաճառք = վաճառք − վերադարձ։
- Չեղարկված հաշիվը վաճառք չէ. այն չի մտնում թվերի մեջ և ցույց է տրված առանձին։
- Համեմատությունը՝ նախորդ համարժեք ժամանակահատվածի հետ. «Այս ամիս»-ը՝ նախորդ ամսվա նույն օրերի, «Այս տարի»-ն՝ անցյալ տարվա նույն օրերի հետ։ «Ֆիլտրեր»-ում այն կարելի է անջատել։
Ժամանակահատվածը, առաքիչը և գնորդը ընտրվում են վերևի գծում և պահվում են ներդիրից ներդիր անցնելիս։ Յուրաքանչյուր աղյուսակ դասավորվում է սյան վերնագրով և ներբեռնվում «Excel» կոճակով (CSV)։
Ներդիրները
- «Վաճառք»՝ զուտ վաճառքը, հաշիվների քանակը, միջին հաշիվը, միտումը ըստ օրերի (երկար ժամանակահատվածում՝ ըստ շաբաթների կամ ամիսների) և երբ են դուրս գրվում հաշիվները (շաբաթվա օր × ժամ)։
- «Առաքիչներ»՝ յուրաքանչյուր առաքիչի հաշիվները, զուտ վաճառքը ԱԱՀ-ով և առանց, գնորդները, վերադարձի տոկոսը, չեղարկումները, խնդրով հայտերը և օրվա առաջին ու վերջին հայտի միջին ժամը։
- «Ապրանքներ»՝ քանակը, զուտ վաճառքը, վերադարձի տոկոսը և իրականում գանձված միջին գինը՝ ապրանքացանկի գնի համեմատ։
- «Գնորդներ»՝ ով որքան է գնում, վերջին գնումը, որքան հաճախ է սովորաբար գնում, պարտքը և «Քնած գնորդներ» ցանկը։
- «Տարածք»՝ վաճառքն ըստ առաքման հասցեի մարզի և համայնքի և հաշիվների ցանկը։
- «Վերադարձ և չեղարկում»՝ վերադարձներն ու չեղարկումները ըստ օրերի, չեղարկման հիմքի, առաքիչի և ապրանքի, և ժամանակահատվածի բոլոր փաստաթղթերը։
Զեղչերի և գների հսկողությունը
«Ապրանքներ» ներդիրում «Զեղչ» սյունը ցույց է տալիս, թե որ տողերն են վաճառվել ստանդարտից ցածր գնով և որքան գումար է դա արժեցել (առանց ԱԱՀ)։ Ստանդարտը գնորդի հետ համաձայնեցված գինն է, իսկ եթե այն չկա՝ ապրանքացանկի գինը։ Այսպես երևում են առաքիչի տված զեղչերը և փոխած գները։
Քնած գնորդներ
Գնորդներ, որոնք գնել են վերջին տարում, բայց այսօրվա դրությամբ արդեն 30 և ավելի օր գնում չունեն (կարելի է ընտրել 14, 30, 60, 90 օր)։ Առաջինը տարվա ամենամեծ գումարով գնորդներն են. նրանց է արժե զանգել առաջինը։ «Սովորականից 3+ անգամ ուշ» նշանը նշանակում է, որ գնորդի սովորական ընդմիջումը երեք անգամ անցել է։
Որ փաթեթներում է
«Հաշվետվություններ» բաժինը հասանելի է «Բիզնես», «Պրո», «Անհատական» փաթեթներում և փորձաշրջանում։ Տե՛ս փաթեթները։