Ինտեգրացիա API-ով. պատվերները ձեր համակարգից
Եթե պատվերները ստեղծվում են ձեր ERP-ում, 1C-ում, առցանց խանութում կամ CRM-ում, դրանք կարող են API-ով գալ Metainvoice և դառնալ հայտ։ Միացումն անում է ձեր մշակողը, իսկ API-ն ձեր ընկերության համար միացնում ենք մենք՝ ըստ պայմանավորվածության։ Ինչ է API-ն և ում համար է՝ «Ինտեգրացիա» էջում։
Ինչպես միացնել API-ն
Կաբինետի «Ինտեգրացիա» էջը (մենյուում՝ «Կարգավորումներ»-ի տակ) հայտնվում է այն բանից հետո, երբ մենք միացնում ենք API-ն ձեր ընկերության համար։ Այն տեսնում են սեփականատերը և ադմինիստրատորը, իսկ բանալի ստեղծելու համար էլ. փոստը պետք է հաստատված լինի։
Կապվեք մեզ հետ
Պատմեք, թե որ համակարգով եք աշխատում։ Պայմանավորվելուց հետո մենք միացնում ենք API-ն։
Ստեղծեք բանալի
«Ինտեգրացիա» էջում սեղմեք «Նոր բանալի»։ Նշեք անվանումը և, ըստ ցանկության, ձեր սերվերների IP հասցեները և «Webhook-ի հասցե»-ն։ Բանալին և գաղտնաբառերը ցուցադրվում են միայն մեկ անգամ. պահեք դրանք և տվեք ձեր մշակողին։
Լրացրեք ապրանքների կոդերը
API-ն ապրանքը գտնում է միայն ձեր համակարգի կոդով։ Լրացրեք «Կոդ» դաշտը ապրանքի քարտում կամ ներմուծեք Excel ֆայլ «Կոդ» սյունակով։ Առաքման հասցեների կոդերը, եթե պետք են, լրացվում են գնորդի քարտում։
Ներբեռնեք փաստաթուղթը
«Միացման քայլեր» բաժնում սեղմեք «Ներբեռնել ինտեգրացիայի փաստաթուղթը (PDF)»։ Այն պարունակում է ձեր կարգավորումները և օրինակներ ձեր մշակողի համար։
Ուղարկեք փորձնական պատվեր
Այն դառնում է հայտ «Հայտեր» բաժնում։ ՊԵԿ-ում ոչինչ դուրս չի գրվում, մինչև ստորագրողը չստորագրի, և փորձնական հայտը կարող եք չեղարկել։
Ով է ստորագրում
API-ն միայն ստեղծում է հայտը։ API-ով ստացված հայտերը ստորագրման ուղարկում է գրասենյակը՝ կաբինետից, իսկ ստորագրում է ստորագրողը՝ Mobile ID-ով։
Ինչ եք տեսնում կաբինետում
- «API բանալիներ»՝ գործող և չեղարկված բանալիները, վերջին օգտագործումը, IP և webhook սահմանափակումները։ «Կարգավորել» և «Չեղարկել» կոճակները՝ ամեն տողում։
- «Webhook-ներ»՝ ձեր համակարգին ուղարկված արդյունքները (ստորագրվեց, ձախողվեց, չեղարկվեց, ճշգրտվեց) և «Կրկին ուղարկել» կոճակը։
- «API հարցումներ»՝ վերջին հարցումները, նաև մերժվածները և մերժման պատճառը։
- «API-ով ստացված վերջին հայտերը»՝ պատվերի համարը (order_id) և հղումը հայտին։
Եթե միացված է մնացորդների հաշվառումը, ապրանքի պակասի դեպքում API-ն պատվերը չի ընդունում, և ձեր համակարգը ստանում է պատճառը։